Հա

Քաղաքական

13/04/2019 - 14:40

Նախարարները կը զեկուցեն ջրհեղեղի մասին

Ներքին գործերի, էներգետիկայի, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան ու գիւղատնտեսութեան նախարարը վաղը՝ ապրիլի 14-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում կը զեկուցեն վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր նահանգները պատուհասած ջրհեղեղի մասին:

«alikonline.ir» - Ներքին գործերի, էներգետիկայի, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան ու գիւղատնտեսութեան նախարարը վաղը՝ ապրիլի 14-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում կը զեկուցեն վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր նահանգները պատուհասած ջրհեղեղի մասին:

Այս մասին ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրոյցում յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահութեան անդամ Աքբար Ռանջբարզադէն՝ նշելով, որ նախարարները պատգամաւորներին կը զեկուցեն աւերածութիւնների եւ վնասների ծաւալի, ինչպէս նաեւ ջրհեղեղից տուժածներին անհրաժեշտ օգնութիւնները տրամադրելու ընթացքի մասին:

Պատգամաւորը տեղեկացրել է, որ նախարարներից բացի, նիստին զեկոյցով հանդէս կը գան նաեւ Արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնի տնօրէն Իսմայիլ Նաջարն ու Հիդրոօդերեւութաբանական ծառայութեան տնօրէն Սահար Թաջ Բախշը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։