Հա

Քաղաքական

17/04/2019 - 14:50

Ջրհեղեղից տուժած շրջանների վերակառուցման աշախատանքների մեկնրակը տրւած է

Ջրհեղեղից տուժած շրջանների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այսօր: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ջրհեղեղից տուժած շրջանների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այսօր: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը նշել է, որ վերակառուցման բոլոր աշխատանքները ղեկավարելու եւ համակարգելու է ներքին գործերի նախարարութիւնը: Նա ջրհեղեղից տուժածներին կոր է արել չմտահոգւել վնասների փոխհատուման հարցով:

«Ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչները բացարձակապէս չպէտք է մտահոգւեն վնասների փոխհատուցման հարցով, քանի որ կառավարութիւնն այդ կապակցութեամբ անելու է ամէն ինչ»,- յստակեցրել է նա:

Անդրադառնալով ջրհեղեղի օրերին ԱՄՆ վարչակազմի դիրքորոշմանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ այս պատահարն Աստւածային ամենածանր փորձութիւնն էր ԱՄՆ իշխանութիւնների համար. «ԱՄՆ իշխանութիւնները բացայայտեցին իրենց իրական էութիւնը: Եթէ խելամտօրէն վարւէին, ապա պէտք է յայտարարէին, որ ջրհեղեի պատճառով բոլոր պատժամիջոցները մէկ տարով սառեցնում են: Այդ դէպքում միայն մարդիկ ինչ-որ տեղ կարող էին հաւատալ, որ նրանք Իրանի ժողովրդի դէմ չեն: Եթէ նրանք այդ կերպ վարւէին, ապա պարզ կը դառնար, որ Իրանի նրանց թշնամանքի եւ նենգամտութեան մասին մեր յայտարարութիւնները սխալ են: Սակայն, ամերիկացիները ոչ միայն յայտարարեցին, որ չեն օգնելու, այլ, նաեւ, թոյլ չտւեցին, որ մարդիկ իրենց ֆինանսական օգնութիւնները փոխանցեն Կարմիր մահիկի հաշւեհամարներին: Այս արարքն ապացուցեց նրանց նենգ ու հակամարդկային էութիւնը»,- ասել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։