Հա

Քաղաքական

02/05/2019 - 12:40

«Բոլոր գերտէրութիւնները փորձում են իրենց գերակշռութեան տակ առնել Պարսից ծոցը». ծովակալ Սայեարի

Համադրութիւնների գծով Իրանի ԶՈՒ-ի հրամանատրի տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին անդրադարձել է միջազգային յարաբերութիւններում Պարսից ծոցի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նաշանակութեանն ու կարեւորութեանը:

«alikonline.ir» - Համադրութիւնների գծով Իրանի ԶՈՒ-ի հրամանատրի տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին անդրադարձել է միջազգային յարաբերութիւններում Պարսից ծոցի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նաշանակութեանն ու կարեւորութեանը: Տեղեկացնում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:

«Պարսից ծոցի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակութիւնն այնքան մեծ է, որ բոլոր գերտէրութիւնները փորձում են իրենց գերակշռութեան տակ առնել նրան: Պատմութիւնը, սակայն, ապացուցել է, որ մենք, մեր շահերի պաշտպանութեան համար դիմակայել ենք եւ շարունակելու ենք դիմակայել բոլոր տեսակի մարտահրաւէրներին ու սպառնալիքներին»,- ասել է նա՝ շեշտելով, որ Պատմական բոլոր փաստաթղթերում նշւած է Պարսից ծոց անւանումը եւ այդ անւանումը կը պահպանւի մշտապէս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։