«Խորհրդարանը դէմ է բենզինի գների թանկացմանը»: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:
«alikonline.ir» - «Խորհրդարանը դէմ է բենզինի գների թանկացմանը»: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում դոկտ. Լարիջանին անդրադարձել է բենզինի թանկացման շուրջ շրջանառւող լուրերին եւ յայտարարել դրա կապակցութեամբ խորհրդարանի որոշումը:
Ըստ Լարիջանիի խորհրդարանականները դէմ են բենզինի գնի թանկացմանը եւ նրանք համոզւած են, որ վառելիքի մաքասնենգ արտահանման դէմ պայքարը հնարաւոր կը դառնայ, եթէ վերսկսւի բենզինի վաճառման բաժնեչափային համակարգը: