Հա

Քաղաքական

14/05/2019 - 11:20

«Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է». ԱԳՆ

Պաղեստինի տարածքների բռնազաւթման 71-րդ տարելիցի կապակցութեամբ, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է:

«alikonline.ir» - Պաղեստինի տարածքների բռնազաւթման 71-րդ տարելիցի կապակցութեամբ, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է:

«1948 թւականի մայիսի 14-ին, պաղեստինեան տարածքներն ականատեսը եղան իսլամի եւ աշխարհի պատմութեան ամենաարիւնալի իրադարձութիւններից մէկի: Այդ ժամանակից ի վեր, այդ տարածքների ժողովուրդը խաղաղութեան եւ անվտանգութեան ականատեսը չի եղել: 71 տարի առաջ այս օրը, մի խումբ պատրւակ դարձնելով սեփական ռասիստական, անընդունելի գաղափարները, Պաղեստինի բնիկ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երիտասարդներին եւ անմեղ երեխաներին սպանդի ենթարկեցին կամ ստիպեցին հեռանալ իրենց տներից: Այդ օրը Պաղեստինի ժողովրդի պատմութեան մէջ յայտնի է, որպէս «Եոմ ալ-նեքբա». աղէտի օր, որը հազարաւոր պաղեստինցիների տեղահանման պատճառը դարձաւ:  «Եոմ ալ-նեքբա»-ում, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, Պաղեստինի տարածքների բռնազաւթմամբ, ծնունդ առաւ սիոնիստական ռեժիմի անունով ոչ լեգիտիմ մի գոյակցութիւն, որը շարունակեց գոյատեւել պատերազմի, յանցագործութեան եւ օկուպացիայի շնորհիւ, եւ այսօր տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է, ու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կրկին հաստատում է իր զօրակցութիւնը Պաղեստինի ժողովրդի իղձերին, եւ մէկ անգամ եւս շեշտում է միջազգային հանրութեան, մասնաւորապէս ՄԱԿ-ի պարտաւորութիւնը՝ Պաղեստին տարածքների եւ սուրբ Երուսաղէմի ծրագրաւորւած բռնազաւթմանը վերջ տալու, այդ տարածաշրջանի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իւրացմանը եւ Երուսաղէմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետութեան ձեւաւորմանը նպաստելու գործում: Ակնկալւում է նաեւ, որ Պաղեստինի պատմական տարածքների բռնազաւթումից աւելի քան 7 տասնամեակ յետոյ, միջազգային կառոյցները գործնական քայլեր կը ձեռնարկեն սիորնիստական ռեժիմի օկուպացիային, յանացգործութիւններին եւ բռնութիւններին վերջ տալու համար, եւ անհրաժեշտ պայմաններ կապահովեն պաղեստինցի փախստականների՝ իրենց նախնիների հողեր վերադարձի եւ բոլոր բնակիչների, այդ թւում՝ մուսուլմանների, քրիստոնեաների եւ հրեաների մասնակցութեամբ, այդ տարածքների քաղաքական համակարգը որոշելու համար հանրաքւէի կայացմանը»,- ասւած է ԱԳՆ հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հաղորդագրութիւնը․ Թուրքիան նորից ցոյց է տալիս իր իրական էութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հաղորդագրութիւնը․ Թուրքիան նորից ցոյց է տալիս իր իրական էութիւնը

    Թուրքիայի Հանրապետութեան նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած է որպէս թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցոյց է տալիս Թուրքիայի իշխանութիւնների իրական էութիւնը։ Հակառակ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների՝ թուրքական իշխանութիւնը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, միւս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակարթութիւնները արհեստականօրէն միմեանց հակադրելու իր խիստ վտանգաւոր գործելաոճը։

  • Աւելի քան երկու հազարամեակ մը ամբողջ՝ հայերը՝ պաղեստինի եւ պաղեստինեան յեղափոխութեան հետ…
    Աւելի քան երկու հազարամեակ մը ամբողջ՝ հայերը՝ պաղեստինի եւ պաղեստինեան յեղափոխութեան հետ…

    Հայերը Պաղեստինի մէջ հնագոյն ժամանակներէ գոյութիւն ունեցած են։ Աքեմենեան Քսերքսէս Շահնշահի արշաւանքէնզ մինչեւ հայոց Մեծն Տիգրան Արքայից Արքայ, բայց մանաւորապէս քրիստոնէութեան յայտնումէն ետք, Պաղեստինի գրեթէ ամէն մէկ անկիւնը, նոյնիսկ Սինայի անապատի մենաստաններուն մէջ հայ ճգնաւորներ, հոգեւորականներ, ազգային ու քաղաքական գործիչներ, առեւտուրի թէ մշակոյթի բնագաւառի աշխատողներ, ուխտաւորներ հաստատուած են Սուրբ Հողերուն վրայ։ Երուսաղէմի քառորդը, դարերու ընթացքին պատկանած հայերու, որպէս հայկական թաղամաս, նոյնիսկ Սիոնի լեռը, կը գտնուի հայկական տարածքին մէջ։

  • ՀՀ ՊՆ-ն՝ երէկ եւ այսօր առաւօտեան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին
    ՀՀ ՊՆ-ն՝ երէկ եւ այսօր առաւօտեան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին

    Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնական հաղորդագրութիւն է տարածել երէկ եւ այսօր Տաւուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերեալ:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Հարկ է խուսափել բազմամարդ եւ հաւաքական միջավայրերում ներկայանալուց իսկ անհրաժեշտութեան պարագային անպայմանօրէն դիմակ կրել եւ յարգել սոցիալական հեռաւորութիւնը՝ համավարակի տարածման շղթան կոտրելու կապակցութեամբ։

  • «Իրանը երբեք չի հրաժարւի Պաղեստինի ժողովրդին սատարելու ջանքերից». Իսլ. յեղափոխութեանը առաջնորդը՝ Հանիէին
    «Իրանը երբեք չի հրաժարւի Պաղեստինի ժողովրդին սատարելու ջանքերից». Իսլ. յեղափոխութեանը առաջնորդը՝ Հանիէին

    «Համաս» շարժման առաջնորդ, Իսմայիլ Հանիէին ուղղւած իր պատգամում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Սէյէյդ Ալի Խամենէին շեշտել է, որ Իրանը երբեք չի հրաժարւի Պաղեստինի ճնշւած ժողովրդին սատարելու ջանքերից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։