Հա

Քաղաքական

23/05/2019 - 08:30

«Թշնամու պատժամիջոցների թիրախը ժողովրդի ապրուստն է». Հանրապետութեան նախագահ

Յեղափոխութեան յաղթանակից ի վեր, մենք երբեւէ չենք ունեցել 1397 եւ 1398 թւականների պայմանները, յատկապէս այն բանից յետոյ, երբ թշնամին բոլոր ջանքերը կենտրոնացրել է երկրի տնտեսական անօթը համարւող, նաւթի վաճառքի կանխման եւ բանկային յարաբերութիւնների մէջ արգելք ստեղծելու համար:

«alikonline.ir» - Յեղափոխութեան յաղթանակից ի վեր, մենք երբեւէ չենք ունեցել 1397 եւ 1398 թւականների պայմանները, յատկապէս այն բանից յետոյ, երբ թշնամին բոլոր ջանքերը կենտրոնացրել է երկրի տնտեսական անօթը համարւող, նաւթի վաճառքի կանխման եւ բանկային յարաբերութիւնների մէջ արգելք ստեղծելու համար: Այս մասին երէկ՝ մայիսի 22-ին գործարարների եւ տնտեսութեան ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:  

«Այսօր թշնամին կենտրոնացել է տնտեսութեան դէմ ամենաուժեղ ճնշումները գործադրելու վրայ եւ յոյս ունի, որ այս քայլով մի կողմից կը կանխի երկրի տնտեսական զարգացումը, իսկ միւս կողմից կը ճնշի հասարակութեան տարբեր խաւերին՝ բացասական ազդեցութիւն գործելով ընտանիքների նիւթական, հոգեւոր եւ մտաւոր վիճակի վրայ»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ կառավարութեան նպատակը ժողովրդի կենսամակարդակի բարելաւումն է եւ դրա իրագործման համար անհրաժեշտ է, որպէսզի պետական եւ մասնաւոր սեկտորները միասին՝ կողք-կողքի լինեն:

Նախագահը մասնաւոր սեկտորի հետ պետական սեկտորի մրցակցութիւնը սխալ է համարել եւ ասել է. «Հաւասար պայմաններում առաջնահերթութիւնը մասնաւոր սեկտորինն է: Պետական սեկտորը որեւէ կերպ չպէտք է մրցակցի մասնաւորի հետ: Մենք պէտք է առաջնահերթութիւնը մասնաւոր սեկտորին տանք եւ պէտք է պետական ձեռնարկութիւնները մասնաւորացւեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։