Հա

Քաղաքական

03/06/2019 - 09:20

«Իրանի դէմ ճնշումը կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւքն չի ունենայ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ամերիկեան «ABC News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ եթէ ԱՄՆ-ն շարունակի Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու իր քաղաքականութիւնը, ապա դա անխուափելի հետեւանքներ կունենայ իր համար: Նա ասել է, որ Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ամերիկեան «ABC News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ եթէ ԱՄՆ-ն շարունակի Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու իր քաղաքականութիւնը, ապա դա անխուափելի հետեւանքներ կունենայ իր համար: Նա ասել է, որ Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողութիւնները՝ նշելով, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ուղղակիօրէն հարւածում են Իրանի շարքային քաղաքացիներին:

«Եթէ Թրամփը նպատակ ունի Իրանի շարքային քաղաքացիների վրայ ճնշում գործադրել, ապա հասնում է իր նպատակին: Բայց ոչ մի կերպ չի կարող իր քաղաքական նապատաներն իրագործել, իրանցիների վրայ ճնշում բանեցնելով»,- ասել է նա՝ յաւելելով, որ դա անխուսափելի հետեւանքներ կունենայ ԱՄՆ-ի համար:

«Մեր տեսանկիւնից ոչ ոք չի կարող յաղթել նման պատերազմում: Այդ պատեարզմում կը պարտւեն բոլորը, միայն թէ մէկ կողմի կորուստները կը լինեն աւելի շատ, քան միւս կողմի կորուստները»,- նշել է Իրանի թիւ 1 դիւանագէտը:

Զարիֆը մերժել է Թրամփի՝ բանակցութեան առաջարկը՝ նշելով, որ դա մեծ հաւանականութեամբ տեղի չի ունենայ, քանի որ նման պայմաններում բանակցութիւնները կը նշանակեն Իրանի դէմ գործադրւող առաւելագոյն ճնշումների շարունակականութիւն:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանի դէմ ճնշումը կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւքն չի ունենայ. «Իրանի պարագայում դա չի գործի: Նման գործելաոճը, կարճաժամկէտ հեռանկարում, որոշ երկրների պարագայում միգուցէ որոշակի արդիւնք ունենայ: Բայց, Իրանի դէպքում, կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւնք չի ունենայ: Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ»,- ասել է նա՝ յաւելելով. «Ես արդէն ասել եմ, Իրանի պարագայում սպառնալիքը չի գործի: Երբեք մի սպառնացէք որեւէ իրանցու: Օգտւէք յարգանքից, գուցէ արդիւնք ստանաք»:

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում
    «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տեսակապի միջոցով մասնակցել է Հռոմում կազմակերպւած «Միջերկրածովեան երկխօսութիւններ» (Mediterranean Dialogues) վիրտուալ  համաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով:

  • «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ
    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ

    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»,- այս մասին այսօր՝ յուլիսի 5-ին Իսլ. խորհրդարանում արտաքին քաղաքականութեանը եւ տնտեսական դիւանագիտութեանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ
    «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ

    «Ես իմ բոլոր նամակները շուտով կը հրապարակեմ»,- գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Միջուկային գործաչքով վէճերի մեխանիզմի ակտիւացման թեմային:

  • Զարիֆը նամակ է յղել Բորէլին
    Զարիֆը նամակ է յղել Բորէլին

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նամակ է յղել ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլին՝ զգուշացնելով Եւրոպական երկրների կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների չկատարման մասին:

  • «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ
    «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։