Հա

Քաղաքական

08/06/2019 - 10:50

Իրաքի եւ Հայաստանի միջեւ աւտոբուսային ուղեւորափոխադրումները կիրականցւեն Իրանի տարածքով

Իրաքի տրանսպորտի նախարարութիւնը տեղեկացրել է Իրաքի եւ Հայաստանի միջեւ աւտոբուսային ուղեւորափոխադրումների մեկնարկի մասին, որն իրականցւելու է Իրանի տարածքով:

«alikonline.ir» - Իրաքի տրանսպորտի նախարարութիւնը տեղեկացրել է Իրաքի եւ Հայաստանի միջեւ աւտոբուսային ուղեւորափոխադրումների մեկնարկի մասին, որն իրականցւելու է Իրանի տարածքով: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Առաջին ուղեւորափախադրումն իրականցւելու է այսօր՝ յունիսի 8-ին, իրաքեան մի պետական ընկերութեան միջոցով:

Այն դեռեւս կրելու է փորձնական բնոյթ: Նախատեսւում է, որ մօտ ապագայում երկու երկրների միջեւ կը հաստատւի կանոնաւոր աւտոբուսային ուղեւորափոխադրումներ, որոնց համար որպէս տարանցիկ ուղի կը ծառայի Իրանի տարածքը:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

  • «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»
    «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ աւելի է սրւել հայ-ռուսական յարաբերութիւնների թեման։ Մեր երկրների յարաբերութիւնները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնոյն է՝ առաջնորդների մակարդակով բաւական սառն են, ինչի մասին խօսում են արդէն ոչ միայն միջազգայնագէտները, քաղաքագէտները, այլ անգամ սովորական մարդիկ։

  • Ներքաղաքական զարգացումները Հայաստանում
    Ներքաղաքական զարգացումները Հայաստանում

    Երկու տարի պահանջւեց, որպէսզի հասարակութեան զգալի մասը հասկանայ, որ խաբւած է այսօրւայ իշխանութիւնների կողմից, որ նրանք ի զօրու չեն կառավարելու պետութիւնը, զարգացնելու տնտեսութիւնը, կարգաւորելու մարդկանց սոցիալական կեանքը, լուծելու երկրի արտաքին քաղաքական խնդիրները: Համաճարակն էլ վերջնականապէս բացայայտեց նրանց անզօրութիւնը` որպէս կառավարողների: Հասարակութեան մէջ գնալով աճում է սոցիալական դժգոհութիւնը, մարում են ապագայի նկատմամբ եղած յոյսերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։