Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:
«alikonline.ir» - Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում նախագահը երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցութիւններն ու համագործակցութիւնը համարել է որպէս տարաձայնութիւնների նւազեցման եւ տարածաշրջանային խնդիրների կարգաւորման միակ միջոցը՝ նշելով, որ Իրանը մշտապէս բաց է նման ձեւաչափով համագործակցութեան համար:
Դոկտ. Ռոհանին հարեւան եւ բարեկամ երկրների, յատկապէս՝ Քաթարի հետ յարաբերութիւնների ընդլայնումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից՝ նշելով, որ դա բխում է տարածաշրջանի ժողովրդների անմիջական շահերից:
Քաթարի էմիրն էլ իր հերթին նշել է, որ Դոհան գտնում է, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների կարգաւորումը հնարաւոր է միայն երկխօսութեան, կոլեկտիւ համագործակացութեան եւ քաղաքական միջոցների որոնման միջոցով:
Նա նշել է, որ Քաթարը պատրաստ է տարբեր բնագաւառներում Իրանի հետ համագործակցութեան ընդլայնման համար: