Հա

Քաղաքական

22/06/2019 - 15:00

ԱՄԷ գործերի հաւատարմատարն ԱԳՆ է կանչւել

Այսօր՝ յունիսի 22-ին ԱԳՆ է կանչւել Իրանում Արաբական Միացեալ Էմիրութիւնների գործերի հաւատարմատարը, ԱՄՆ անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու դէպքի կապակցութեամբ, եւ նրան է փոխանցւել Իրանի բողքի նոտան:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 22-ին ԱԳՆ է կանչւել Իրանում Արաբական Միացեալ Էմիրութիւնների գործերի հաւատարմատարը, ԱՄՆ անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու դէպքի կապակցութեամբ, եւ նրան է փոխանցւել Իրանի բողքի նոտան: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի ընդունում իրանական ջրային, օդային եւ ցամաքային սահմանների խախտուման նպատակով, արտատարածաշրջանային ուժերին ծառայութիւնների մատուցումը: Նման դէպքերում պետութիւնները չեն կարող պատասխանատւութիւնից խուսափել»,- ԱՄԷ գործերի հաւատարմատարի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳՆ Պարսից ծոցի վարչութեան պետը: Նշենք, որ յունիսի 20-ին Իրանի օդային տարածք ներխուժած ԱԹՍ-ն օդ էր բարձրացել ԱՄԷ տարածում տեղակայւած ԱՄՆ ԶՈՒ-ի ռազմաբազայից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։