Հա

Քաղաքական

24/06/2019 - 14:20

«ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են թմրամիջոցների դէմ պայքարի գործում միջազգային համագործակցութեանը». Զարիֆ

ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են թմրամիջոցների դէմ պայքարի գործում միջազգային համագործակցութեանը: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, թմրանիւթերի դէմ պայքարի միջազգային օրւայ առիթով կազմակերպւած խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են թմրամիջոցների դէմ պայքարի գործում միջազգային համագործակցութեանը: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, թմրանիւթերի դէմ պայքարի միջազգային օրւայ առիթով կազմակերպւած խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ միակողմանի գործողութիւնները եւ Իրանի ժողովրդի դէմ ծաւալած տնտեսական պատերազմն ու ահբեկչութիւնը խոչըդոտում են միջազգային համագործակցութեանը, յատկապէս՝ թմրամիջոցների դէմ պայքարի գործում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով, որ ԱՄՆ-ը եւ Արեւմտեան մի շարք այլ երկրներ, անմիջական պատասխանատւութիւն են կրում թմրանիւթերի դէմ պայքարի գործում, միջազգային համագործակցութեան խոչընդոտման անցանկալի հետեւանքների համար:

Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարծում է, որ թմրամիջոցների դէմ պայքարի գործում անհրաժեշտ է կենտրոնանալ միջազգային համագործակցութեան վրայ, այն զերծ պահելով քաղաքական անյարգի շահարկումներից եւ միակողմանի գործողութիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։