Հա

Քաղաքական

30/06/2019 - 10:30

««INSTEX»-ի ներկայ վիճակը բաւարար չէ». Թախթ Ռաւանչի

«INSTEX»-ի ներկայ վիճակը բաւարար չէ: Այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին:

«alikonline.ir» - «INSTEX»-ի ներկայ վիճակը բաւարար չէ: Այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ՄԱԿ-ում, Իրանի մշտական ներկայացուցչութիւնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիւս այլ հարցերի, իրանցի բարձրաստիճան դիւանագէտն անդրադարձել է նաեւ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի համար յատուկ ֆինանսական մեխանիզմի՝ «INSTEX»-ի գործարկմանը:

«Անձամբ կարծում եմ, թէ «INSTEX»-ի ներկայ վիճակը բաւարար չէ: Առանց ֆինանսների այն նման է առանց բենզինի աւտոմեքենայի»,- ասել է Թախթ Ռաւանչին՝ յաւելելով. «Եւրոպան Իրանին կոչ արեց մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրում: Ընդառաջելով նրանց, մենք մէկ տարի համբերեցինք, եւ եւրոպացի մեր գործընկերներից պահանջեցինք գործնական քայլեր ձեռնարկել: Միջուկային գործարքը պաշտպանելու մասին յայտարարութիւնները մեր խնդիրը չեն լուծում:

Այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ն դուրս եկաւ համաձայնագրից, եւրոպացիները ոչինչ չեն արել: Միջուկային գործարքը ճիշտ չի աշխատում, իսկ մենք չենք կարող միակողմանիօրէն հաւատարիմ մնալ մեր յանձնառութիւններին, առանց համաձայանգրի ընձեռած տնտեսական շահերից օգտւելու»:

Յիշեցնենք, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան յայտարարել են ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի համար յատուկ ֆինանսական մեխանիզմի՝ «INSTEX»-ի գործարկման մասին:

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են փրկել Միջուկային համապարփակ համաձայնագիրը ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յետոյ: Եւրոպական եռեակը փորձում է արդիւնաւէտ մեխանիզմ ստեղծել, որպէսզի եւրոպական ընկերութիւններին համոզի առեւտուր իրականացնել Իրանի հետ՝ չվախենալով ամերիկեան պատժամիջոցներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։