Հա

Քաղաքական

01/07/2019 - 12:00

«Աշխարհին կը ստիպենք Իրանի հետ խօսել միայն յարգանքով». Զարիֆ

«Աշխարհին կը ստիպենք Իրանի հետ խօսել, միայն յարգանքով»,- այս մասին այսօր Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշելով, որ անհրաժեշտութեան դէպքում բանակցութիւնների ժամանակ, նրանց ցոյց կը տանք իրենց տեղը:

«alikonline.ir» - «Աշխարհին կը ստիպենք Իրանի հետ խօսել, միայն յարգանքով»,- այս մասին այսօր Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշելով, որ անհրաժեշտութեան դէպքում բանակցութիւնների ժամանակ, նրանց ցոյց կը տանք իրենց տեղը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

ԱԳ նախարարը կարեւորելով՝ հէնց ներկայ պայմաններում հանքարդիւնաբերութեան ոլորտի զարգացման անհրաժեշտութիւնը նշեց որ. «ԱՄՆ-ի Իրանի դէմ ուղղւած ճնշումները, պայմանաւորւած են, այդ երկրի տարածաշրջանում եւ աշխարհում կրած իրարայաջորդ պարտութիւններով, այլ ոչ նրանց հզօրութեամբ կամ էլ Իրանի թոյլութեամբ»:

Ըստ ԱԳ նախարարի ԱՄՆ-ում հասկացել են, Միջուկային համապարփակ համաձայնագրի միջոցով Իրանին յաջողւեց կոտրել իր զարգացումը սահմանափակող կաղապարները, ինչի շնորհիւ աւելացրեց մեր երկրի դերը տարածաշրջանում եւ ԱՄՆ-ին աշխարհում էլ աւելի մեկուացրեց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։