«Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների հետեւանքներն ժանականակաւոր եւ անցողիկ են»,- այս մասին Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Սակայն անհրաժեշտ է, յատուկ կանոններ սահմանել դրանց յաղթահարման համար»:
«alikonline.ir» - «Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների հետեւանքներն ժանականակաւոր եւ անցողիկ են»,- այս մասին Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Սակայն անհրաժեշտ է, յատուկ կանոններ սահմանել դրանց յաղթահարման համար»: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Ալի Լարիջանին անդրադառնալով հանքարդիւնաբերութեան միջազգային օրւան նւիրւած միջոցառման կազմակերպման կարեւորութեանը նշել է որ. «Այս միջոցառմանը ներկայ են արհեստաւորներ, գիտութեան եւ պաշտպանութեան նախարարութիւնը եւ Իրանի կենտրոնական բանկի ղեկավարութիւնն, ինչն ներկայ պայմաններում փաստում է բոլոր ուժերի համախմբւածութիւնը եւ բարձր դիմադրողականութիւնը»:
Ըստ խորհրդարանի նախագահի՝ ԱՄՆ-ն ոչ միայն Իրանի, այլ, ամբողջ միջազգային համակարգի ֆունկցիաների համար խառնաշփոթ է ստեղծել:
Դոկտ. Ալի Լարիջանին անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ղեկավարութեան ծաւալած գործողութիւներին նշել է որ. «ԱՄՆ-ի ղեկավարը իր անկանխատեսելի գործողութիւններով ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի մեծացման պատճառ է դարձել»: