Հա

Քաղաքական

08/07/2019 - 12:30

«Համբերութիւնը սահման ունի». Նախագահի տեղակալ

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անդրադառնալով եւրոպական երկրների՝ Իրանի կողմից համբերատարութիւն որդեգրելու պահանջին, ասել է, որ համբերութիւնն էլ սահման ունի:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անդրադառնալով եւրոպական երկրների՝ Իրանի կողմից համբերատարութիւն որդեգրելու պահանջին, ասել է, որ համբերութիւնն էլ սահման ունի: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Հանրապետութեան նախագահի հետ վերջին բանակցութիւնների ընթացքում, եւրոպացիները պահանջել էին, որ Իրանը համբերութիւն դրսեւորի Միջուկային գործարքով իր ստանձնած պարատաւորութիւնների կրճատմանն ուղղւած երկրոդ քայլի իրականացման գործում: Մէկ տարի անցաւ, մենք համբերեցինք եւ կատարեցինք մեր ստանձնած պարտաւորութիւնները, բանակցեցինք եւրոպացիների, չինացիների, ռուսների եւ տարածաշրջանի երկրների հետ, բայց՝ ապարդիւն: Համբերութիւնը սահման ունի: Մէկ շաբաթեայ ժամկէտում ի՞նչ էք պատրաստւում ձեռնարկել»,- ասել է Ջահանգիրին:

Ըստ նրա՝ ողջ այս ընթացքում, համաձայնագրի միւս կողմերը որեւէ քայլ չձեռնարկեցին առկայ խնդիրների կարգաւորման եւ իրենց ստանձնած պարտաւորութիւնների իրականացման համար, եւ Իրանը, ստիպւած արձագանքեց նրանց անգործութեանն ու իր պարատաւորութիւնների կրճատման քայլին դիմեց:

«Նրանց հիմա ժամանակ է ընձեռւած, որը կարող են օգտագործել համաձայնութեան հասնելու համար: Մենք երկխօսութեան եւ գործակցութեան ենք ձգտում, բայց, միեւնոյն ժամանակ, լիարժէքօրէն պաշտպանելու ենք մեր ժողովրդի շահերը»,- ասել է նախագահի առաջին տեղակալը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։