Հա

Քաղաքական

13/07/2019 - 11:30

Ջիբրալթարում ձերբակալւած իրանական լցանաւի անձնակզմի կալանաւորւած անդամներն ազատ են արձակւել

Յուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանութիւնների կողմից ձերբակալւած իրանական «Grace 1» նաւթային լցանաւի անձնակազմի կալանաւորւած անդամներն ազատ են արձակւել:

«alikonline.ir» - Յուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանութիւնների կողմից ձերբակալւած իրանական «Grace 1» նաւթային լցանաւի անձնակազմի կալանաւորւած անդամներն ազատ են արձակւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ջիբրալթարի ոստիկանութիւնը շաբաթ՝ առաւօտեան առանց որեւէ մեղադրանքի առաջադրման, գրաւի դիմաց ազատ է արձակել իրանական լցանաւի կալանաւրւած երկու նաւապետներին եւ աշխատակիցներից մէկին:

Նրանք կալանւորւել էին Սիրիայի դէմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու մեղադրանքով: Ջիբրալթարի ոստիկանութիւնն առգրաւել էր նաեւ լցանաւի փաստաթղթերը եւ էլեկտրոնային սարքաւորումները:

Ջիբրալթարի գլխաւոր դատախազը յայտարարել է, որ քննութիւնը շարունակւում է, իսկ լցանաւի կալանաւորումը երկարաձգւել է մինչ յուլիսի 19-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։