Հա

Քաղաքական

15/07/2019 - 09:10

«Միջուկային գործարքն Իրանի քաղաքական եւ բարոյական մեծ յաղթանակն էր». Հանրապետութեան նախագահ

Աշխարհի բազմաթիւ քաղաքական գործիչների կարծիքով՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրն Իրանի քաղաքական եւ բարոյական մեծ յաղթանակն էր: Այս մասին երէկ՝ յուլիսի 14-ին, Հիւսիսային Խորասան նահանգի վարչական եւ ծրագրաւորման խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Աշխարհի բազմաթիւ քաղաքական գործիչների կարծիքով՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրն Իրանի քաղաքական եւ բարոյական մեծ յաղթանակն էր: Այս մասին երէկ՝ յուլիսի 14-ին, Հիւսիսային Խորասան նահանգի վարչական եւ ծրագրաւորման խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ը 12 տարի յայտարարում էր, որ Իրանը գաղտնի ձեւով միջուկային զէնք է արտադրում եւ անօրինական աշխատանք է կատարում: Սակայն, բանակցութիւնների արդիւնքում ՄԱԳԱՏԷ-ն յայտարարեց, որ Իրանը միջուկային զէնքի չի ձգտում, եւ գործը փակւեց»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Իրաւական առումով, դա չափազանց բարդ աշխատանք էր, քանի որ դրա արդիւնքում չեղարկւեց ՄԱԿ-ի միանգամից 6 բանաձեւ, որը միջազգային մակարդակով քաղաքական մեծ աշխատանք էր, եւ կարեւոր յաղթանակ՝ Իրանի համար»:

Անդրադառնալով համաձայնագրի ընդդիմախօսների յայտարարութիւններին, նախագահը նշել է. «Ոմանք պնդում էին, որ Միջուկային գործարքն ԱՄՆ շահերին էր համապատասխանում: Եթէ դա այդպէս էր, ուրեմն ինչու նրանք հրաժարւեցին դրանից, ինչու յայտարարեցին, որ դա պատմութեան մէջ ամենավատ համաձայնութիւնն էր մեզ համար, որի արդիւնքում Իրանն ամէն ինչ վերցրեց մեզանից»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։