Հա

Քաղաքական

17/07/2019 - 09:10

«Իրանն անպատասխան չի թողնի Անգլիայի ծովահէնութիւնը». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իրանը ձեռքերը ծալած չի նստի եւ անպատասխան չի թողնի Անգլիայի ծովահէնութիւնը: Այս մասին ուրբաթօրեայ աղօթքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէի:

«alikonline.ir» - Իրանը ձեռքերը ծալած չի նստի եւ անպատասխան չի թողնի Անգլիայի ծովահէնութիւնը: Այս մասին ուրբաթօրեայ աղօթքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նրանք, որոնց չարամտութիւնը բոլորի համար ակնյայտ է, ծովահէնութեան եւ դիմել եւ գողացել եւ մեր նաւը, բայց փորձում են դրան իրաւական ձեւ տալ: Իհարկէ Իսլամական Հանրապետութեան հաւատաւոր գործիչներն անպատասխան չեն թողնի այդ քայլը, եւ պատեհ առիթով կը պատասխանեն»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը դատապարտել է Միջուկային գործարքի հարցով Իրանի նկատմամբ եւրոպական երկրների կարծր դիրքորոշումը՝ նշելով, որ սնափառութիւնը եւ մեծամտութիւնը թոյլ չեն տալիս նրանց հասկանալ իրականութիւնը:

Այաթ. Խամենէին շեշտել է, որ Իրանը կը շարունակի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատման գործընթացն՝ ընդգծելով, որ եւրոպացիները, որոնք չեն կատարել իրենց պարտաւորութիւնները, իրաւունք չունեն Իրանին կոչ անել հետեւել համաձայնագրին:

«Մենք նոր ենք սկսել կրճատել մեր պարտաւորութիւնները եւ այդ գործընթացը կը շարունակւի»,- յստակեցերլ է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։