Հա

Քաղաքական

18/07/2019 - 09:30

Իրանը դատապարտել է Իդլիբում Թուրքիայի հիւպատոսութեան դէմ յարձակումը

«Թեհրանը դատապարտում է իրաքեան Էրբիլում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութեան աշխատակիցների դէմ իրականացւած ահաբեկչական յարձակումը»,- այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - «Թեհրանը  դատապարտում է իրաքեան Էրբիլում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութեան աշխատակիցների դէմ իրականացւած ահաբեկչական յարձակումը»,- այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանը եւ իրանի ժողովուրդը վշտակցում են զոհերի ընտանիքներին եւ Թուրքայի ժողովրդին»,- նշել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը:

«Ահաբեկչութիւնը սարսափելի երեւոյթ է, որը զգալի վնաս է հասցրել տարածաշրջանի երկրներին: Դրան դիմակայելու միակ ճանապարհը միջազգային հանրութեան համատեղ պայքարն է ահաբեկչական խմբաւորումների դէմ», - նկատել է Մուսաւին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկիչների քաղաքական, ֆինանսական գաղափարախօսական աջակցութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։