Հա

Քաղաքական

22/07/2019 - 11:10

«Բրիտանիայի արտաքին քաղաքականութիւնն ԱՄՆ-ի գերին է դարձել». ԱԳՆ նախկին խօսնակը՝ ԻՌՆԱ-ի հետ զրոյցում

Մեծ բրիտանիայի արտաքին քաղաքականութիւնն ԱՄՆ-ի գերին է դարձել: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ԱԳՆ մամուլի նախկին խօսնակ Ռամին Մեհմանփարասթը:

«alikonline.ir» - Մեծ բրիտանիայի արտաքին քաղաքականութիւնն ԱՄՆ-ի գերին է դարձել: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ԱԳՆ մամուլի նախկին խօսնակ Ռամին Մեհմանփարասթը:

Անդրադառնալով անգլիական «Stena Impero» լցանաւի ձերբակալմանն ու դրա արդիւնքում Թեհրանի եւ Լոնդոնի յարաբերութիւններում առաջացած լարւածութեան նոր փուլին, իրանցի նախկին դիւանագէտն ասել է. ««Brexit»-ի հարցում վարչապետ Թերեզա Մէյի ձախողումը խորհրդարանում եւ նրա հրաժարականը, որոշակի ներքին անկայունութեան պատճառ է դարձել Մեծ Բրիտանիայում: Մենք այդ երկրի կառավարութեան մօտ քաղաքական անկայունութեան ականատեսն ենք, որը դրսեւորւում է մեծ տեղաշարժով՝ վարչապետի փոփոխութեան տեսքով»:

Ըստ Մեհմանփարասթի՝ ներքին անկայունութիւնն ազդել է նաեւ Լոնդոնի արտաքին քաղաքականութեան վրայ:

««Brexit»-ի արդիւնքում թւում է, թէ Լոնդոնը կորցրել է ԵՄ աջակցութիւնը, որի արդիւնքում էլ փորձում է մերձենալ Վաշինգտոնին՝ ԱՄՆ-ի աջակցութիւնն ստանալու համար:

Նման պայմաններում Բրիտանիայի կառավարութիւնը յայտնւել է Թրամփի ծայրայեղական կառավարութեան լարած ծուղակում եւ, փաստօրէն, Լոնդոնի արտաքին քաղաքականութիւնը դարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերեալ մշակած վտանգաւոր քաղաքականութեան գերին, եւ ակամայից շարժւում է Իրանի հետ լարւածութիւնը սրել ցանկացողների գծած ուղղութեամբ»,- ասել է ԱԳՆ նախկին խօսնակն՝ ընդգծելով, որ նման գործելաոճը հակասում է Մեծ Բրիտանիայի ազգային շահերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։