Հա

Քաղաքական

25/07/2019 - 11:11

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուչութիւնն անգլիական լցանաւի ձերբակալման վերաբերեալ նամակ է յղել ՄԱԿ-ի ԱԽ-ին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն Անվտանգութեան խորհրդին նամակ է յղել, որտեղ հերքել է Մեծ Բրիտանիայի՝ Իրան կողմից այդ երկրի նաւթատար լցանաւի ձերբակալման վերաբերեալ ԱԽ-ին ուղղւած նամակում նշւած տւեալները:

«alikonline.ir»- ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն Անվտանգութեան խորհրդին նամակ է յղել, որտեղ հերքել է Մեծ Բրիտանիայի՝ Իրան կողմից այդ երկրի նաւթատար լցանաւի ձերբակալման վերաբերեալ ԱԽ-ին ուղղւած նամակում նշւած տւեալները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իրանի նամակում ինֆորմացիա է նշւած միջադէպի մանրամասնութիւնների, հետաքննութեան արդիւնքների կողմերին հասցւած վնասների վերաբերեալ եւ, ընդգծւած է, թէ Իրանի գործողութիւնները համապատասխանում են միջազգային ծովագնացութեան օրէնքներին:

«Մեծ Բրիտանիայի նաւթատար լցանաւի ձեռբալումը կատարւել է ծովագնացութեան միջազցային օրէնքի շրջանակում՝ Հորմոզի նեղուցում կարգ ու կանոնի հաստատման եւ անվտանգութեան ապահովման նպատակով»,- ասւած է նամակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։