Հա

Քաղաքական

29/07/2019 - 12:30

«Բին Ալաւին միջնորդական առաքելութիւն չի իրականացրել». ԱԳՆ խօսնակը՝ Օմանի ԱԳ նախարարի այցի մասին

Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է վերջին օրերի դիւանագիտական ակտիւ շփումներին եւ այցելութիւններին:

«alikonline.ir» - Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է վերջին օրերի դիւանագիտական ակտիւ շփումներին եւ այցելութիւններին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ դրանք չափազանց կարեւոր եւ վճռորոշ էին. «Բոլոր այդ այցելութիւնների (Զարիֆի այցելութինները՝ Նիւ Եօրք, Լատինական Ամերիկա եւ Սենեգալ-ԽՄԲ.) ընթացքում, մեզ յաջողւեց հասնել մեր նպատակներին»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակն՝ ընդգծելով, որ ոչ պակաս կարեւոր էին նաեւ Իրաքի վարչապետի եւ Օմանի ԱԳ նախարարի այցերն Իրան, որոնք տեղաւորում էին երկկողմ յարաբերութիւնների տրամաբանութեան շրջանակում:

Անդրադառնալով յատկապէս Օամնի ԱԳ նախարար, Իւսուֆ Բին Ալաւիի այցին Թեհրան, Մուսաւին նշել է, որ նա միջնորդական առաքելութիւն չի իրականացրել:

«Բնականաբար, այց ընթացքում անդրադարձ է կատարւել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, այդ թւում՝ լցանաւերի ձերբակալման եւ Պարսից ծոցում լարւածութեան հարցերին, սակայն միջնորդական առքելութիւն չի իրականացւել»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը:

Մուսաւին անդրադարձել է նաեւ երէկ՝ յուլիսի 28-ին Վիեննայում կայացած Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի նիստին. «Համաձայնագիրը փրկելու նպատակով դիւանագիտական ջանքերը շարունակւում են: Դրանք իրականանում են երկկողմ հանդիպումների եւ համատեղ յանձնաժողովի նիստերի ձեւաչափով»,- ասել է նա:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցչի խօսքով՝ Ջիբրալթարում, Մեծ Բրիտանիայի կողմից իրանական լցանաւի ձերբակալումը հակասում է Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթներին, ինչի մասին էլ Իրանը յայտարարել է Վիեննայի նիստի ժամանակ:

Նա նշել է, որ նիստի ընթացքում որեւէ որոշակի պայմանաւորւածութիւն ձեռք չի բերւել. «կառուցողական մթնոլորտում կայացած նիստ էր, որը կոչւած էր նպաստելու կողմերին իրենց ստանձնած պարտաւորութիւնների իրականացման համար»,- յստակեցրել է Մուսաւին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։