Հա

Քաղաքական

31/07/2019 - 14:20

«INSTEX-ը չպէտք է դառնայ ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը այսօր յուլիսի 31-ին՝ կառավարութեան նիստից յետոյ, լրագրողների հետ զրոյցում յստակեցրել է, որ INSTEX-ը չպէտք է դառնայ ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը այսօր յուլիսի 31-ին՝ կառավարութեան նիստից յետոյ, լրագրողների հետ զրոյցում յստակեցրել է, որ INSTEX-ը չպէտք է դառնայ ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«INSTEX մեխանիզմի գործարկումը գտնւում է նախնական փուլում եւ վերջնականապէս չի աւարտւել»,- նշել է Զարիֆը յաւելելով՝ Մեխանիզմի վերջնական գործարկմանը զուգահեռ, հարկաւոր է նաւթի վաճառքից գոյացած գումարները, նոյնպէս փոխանցել համատեղ հաշւիւներին՝ INSTEX-ի մեխանիզմ:

Զարիֆը անդրադառնալով Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի յուլիսի 28-ի արտահերթ նիստին, նկատել է, որ այն մարտահրաւէրային էր:

«Նիստի ժամանակ, Իրանը համաձայնագրի բոլոր կողմերին շեշտել է ստանձնած պարտաւորութիւնների արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտութեան մասին»,- ընդգծել է Զարիֆը:

ԱԳ Նախարարը կարծում է, որ եւրոպական երկրների կողմից Միջակային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնները դեռեւս լիարժէք չեն իրականացւել. «INSTEX մեխանիզմի գործարկումը գտնւում է նախնական փուլերում ինչը, սակայն, չպէտք է վերածւի ԱՄՆ-ի քաղաքական նպատակների իրականացման գործիքի»,- ասել է նա:

Զարիֆը յստակեցել է, որ եւրոպացիների միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղւած գործնական քայլերի չձեռնարկելու դէպքում Իրանը կը դիմի իր յանձնառութիւնները կրճատելու երրորդ քայլին:

Յիշեցնենք, որ պաշտօնական Թեհրանը վերջերս հանդէս էր եկել յայտարարութեամբ որտեղ ասւած էր թէ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի յատուկ մեխանիզմը՝ INSTEX-ն Իրանի պահանջները չի բաւարարի եթէ չապահովի իրանական նաւթի վաճառքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։