Հա

Քաղաքական

04/08/2019 - 14:50

«Միայն ուժի դիրքերից է հնարաւոր զսպել ԱՄՆ-ին». Կարէն Խանլարեան

Միայն ուժի դիրքերից պէտք է խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - Միայն ուժի դիրքերից պէտք է խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Մեր երկրի ԱԳ նախարարի դէմ պատժամիջոցների սահմանումը վկայում է Թրամփի եւ ԱՄՆ իշխանութիւնների դիւանագիտական տկարութեան մասին:

Եթէ Թրամփը վստահ լինէր իր դիւանագիտական կարողութիւնների վրայ, ապա նման մանկամիտ քայլի չէր գնայ: Նոյնիսկ պատերազմող երկրները միմեանց նկատմամբ նման պատժամիջոցներ չեն սահմանում, եւ դիւանագէտները համար մշտապէս բաց են պահում բանակցելու եւ այցելութիւնների ճանապարհը»,- ասել է պատգամաւորը:

Ըստ նրա՝ նախկինում ասւում էր, որ ԱՄՆ-ը յաճախ երկակի ստանդարդներ է կիրառում, բայց նման քայլով (Զարիֆի դէմ պատժամիջոցների սահմանում-ԽՄԲ.) ցոյց տւեց, որ ընդհանրապէս չունի որեւէ ստանդարդ:

«ԱՄՆ-ի դէմ մենք պէտք է պահպանենք մեր սկզբունքային դիրքորոշումը: Միայն ուժի դիրքերից է պէտք խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին»,- եզրակացրել է Կարէն Խանլարեանը:

Յարակից լուրեր

  • «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ
    «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ

    ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դիմակայման առանցքային միջոցը կենսական նշանակութեան ամենատարբեր ոլորտների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ինստիտուտների զարգացման ապահովումն է:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

  • «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ
    «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ

    Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

  • Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին
    Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խօսքում դարձեալ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը սենատոր Լինդսի Գրահամի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։