Հա

Քաղաքական

07/08/2019 - 09:20

«Նաւթային եւ բանկային համագործակցութիւնները Միջուկային գործարքում Իրանի ամենակարեւոր տնտեսական իրաւունքներն են». Ռոհանին՝ Մակրոնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 6-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 6-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում, անդրադառնալով Իրանի՝ այլ երկրների հետ նաւթային եւ բանկային համագործակցութիւնների ընթացքի արագացման անհրաժեշտութեանը, որոնք Միջուկային համապարփակ համաձայնագրում ամրագրւած Իրանի ամենակարեւոր տնտեսական իրաւունքներն են, նախագահը շեշտել է հարցի վերաբերեալ փորձագիտական եւ արդար լուծում գտնելու ճանապարհին, տարբեր առաջարկների քննարկման կարեւորութիւնը:

Խօսելով տարածաշրջանային իրադարձութեան մասին, դոկտ. Ռոհանին ասել է. «Ցաւօք, Իրանի եւ Ֆրանսիայի՝ լարւածութիւնը թօթափելու եւ տարածաշրջանում խաղաղ գոյակցութեան համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու ջանքերի ֆոնին, ԱՄՆ-ի սադրիչ գործողութիւնների ականատեսն ենք»:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանը կարեւորում է Հորմոզի նեղուցում անվտանգութեան ապահովումն ու նաւագնացութեան ազատութիւնը, եւ իրանական ուժերը կանոնակարգին համապատասխան, վերահսկողութիւն են իրականացնում:

«Իրան-Եւրոպա գործակցութեան ընդլայնումը կարող է անվտանգ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանի եւ աշխարհի համար, իսկ Ֆրանսիան, որպէս Եւրոմիութիւնում Իրանի երկարամեայ գործընկերներից մէկը, կարող է կառուցողական դեր ունենալ այս առումով»,- ասել է նախագահը: 

Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի համար կարեւոր է հասնել փոխընդունելի արդիւնքի, եւ ապահովել Միջուկային գործարքում ամրագրւած Իրանի շահերը: Նա ողջունել է նախագահ Ռոհանիի՝ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգաւորման համար լուծումներ գտնելու նպատակով, Իրանի եւ Ֆրանսիայի փորձագէտների միջեւ խորհրդակցութիւններ անցկացնելու առաջարկը, կարեւորելով Թեհրանի եւ Փարիզի միջեւ համագործակցութեան ընդլայնումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։