Հա

Քաղաքական

13/08/2019 - 08:35

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին երէկ՝ օգոստոսի 12-ին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին երէկ՝ օգոստոսի 12-ին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ: Այս մասին ըստ «Արմէնպրես»-ի՝ յայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայութիւնը:

«Դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտօնավարման քառամեայ շրջանի աւարտի եւ Հայաստանում իր դիւանագիտական առաքելութեան ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալութիւն յայտնեց անցնող ժամանակահատւածում ՀՀ տարբեր գերատեսչութիւնների՝ ԻԻՀ դեսպանութեանը ցուցաբերած աջակցութեան համար:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմէն Գրիգորեանը նշեց, որ Հայաստանի Հանրապետութիւնն ու Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հազարամեակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային յարաբերութիւնները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկութիւնը:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնութեան ու փոխգործակցութեան հարուստ պատմութիւնը՝ քարտուղար Գրիգորեանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիւանագիտական առաքելութեան տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նւիրւածութեան համար եւ յաջողութիւն մաղթեց վերջինիս նոր նշանակումներում»,- նշւած է հաղորդագրութիւնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում նախատեսւող բարձր մակարդակի փոխայցելութիւններին, ինչպէս նաեւ համատեղ ծրագրերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։