Հա

Քաղաքական

17/08/2019 - 13:05

Մշակութային ժառանգութեան նախարարութեան ստեղծման մասին օրէնքը ծանուցւել է նախագահին

Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան ստեղծման մասին օրէնքը հաստատւել է Պահապանների խորհրդի կողմից եւ ծանուցւել է Հանրապետութեան նախագահին:

«alikonline.ir» - Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան ստեղծման մասին օրէնքը հաստատւել է Պահապանների խորհրդի կողմից եւ ծանուցւել է Հանրապետութեան նախագահին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Իսլ. խորհրդարանի նախագահութեան խօսնակ Ասադօլլահ Աբբասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Սահմանադրական օրէնքի 123-րդ յօդւածի համաձայն, պատգամաւորների կողմից ներկայացւած Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան ստեղծման մասին օրէնքը հաստատւել է խորհրդարանի, ապա նաեւ՝ Պահապանների խորհրդի կողմից եւ գործադրման համար ծանուցւել է Հանրապետութեան նախագահին»,- ասել է Աբբասին:

Ըստ նրա՝ նախագահն օրէնքի համաձայն պարտաւոր է 15-օրեայ ժամկէտում ստեղծել նախարարութիւնը եւ նախարարի թեկնածուին ներկայացնել խորհրդարանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։