Հա

Քաղաքական

17/08/2019 - 13:30

«Մեր պարտքն է թեթեւացնել ժողովրդի հոգսը». Զարիֆ

Երկրի ղեկավարութիւնը չպէտք է թաքնւի ժողովրդի դիմադրութեան թիկունքում՝ աւելացնելով նրա հոգսերը: Այս մասին նահատակների, անձնուրացների եւ ազադորդիների մեծարմանը նւիրւած՝ «Փայլուն ադամանդներ» միջոցառման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Երկրի ղեկավարութիւնը չպէտք է թաքնւի ժողովրդի դիմադրութեան թիկունքում՝ աւելացնելով նրա հոգսերը: Այս մասին նահատակների, անձնուրացների եւ ազադորդիների մեծարմանը նւիրւած՝ «Փայլուն ադամանդներ» միջոցառման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդը պարտական է նահատակներին, անձնուրացներին եւ ազատորրդիներին, որոնց նւիրումի եւ սխրագործութեան արդիւնքում է յաջողւել չէզոքացնել երկրի դէմ թշնամու ագրեսիան:

Զարիֆը նշել է, որ երկրի այսօրւայ առաջադիմութեան եւ հզօրութեան հիմքը ժողովուրդն է, առանց որի անհնար կը լինէր դիմակայել գործադրւող ճնշումներին:

«Մենք չպէտք է մոռանանք, որ այսօրւայ առաջադիմութեան եւ հզօրութեան համար պարտական ենք ժողովրդին: Երկրի ղեկավարութիւնը չպէտք է թաքնւի ժողովրդի դիմադրութեան թիկունքում՝ աւելացնելով նրա հոգսերը: Մենք պէտք է երախտապարտ լինենք ժողովրդին՝ թշնամուն ցուցաբերած դիմակայութեան համար՝ փորձելով թեթեւացնել նրա հոգսերն ու առօրեայ կենցաղի բեռը»,- ասել է նա՝ յաւելելով, որ երկրի ղեկավարութիւնը ժողովրդի տէր ու տնօրէնը չէ, այլ, ընդհակառակը, ժողովուրդն է, որ որոշում է, թէ ղեկավարութիւնը ինչպէս պէտք է վարւի եւ գործի:

«Սա լոզունգ չէ. Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յստակ նշել է, որ ժողովուրդն է որոշում ղեկավարութեան անելիքները»,- ընդգծել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։