Հա

Քաղաքական

19/08/2019 - 15:05

«Թեհրանը եւ Հելսինկին անդրադարձել են Միջուկային գործարքին». Ֆինլանդիայի նախագահի գրասենեակի հաղորդագրութիւնը

Միջուկային համապարփակ համաձայնագիրը եղել է Ֆինլանդիայի նախագահի եւ Իրանի ԱԳ նախարարի հանդիպման օրակարգային հարցերից:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը եղել է Ֆինլանդիայի նախագահի եւ Իրանի ԱԳ նախարարի հանդիպման օրակարգային հարցերից: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է Ֆինլանդիայի նախագահի գրասենեակը: 

«Այսօրւայ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ Սալի Նինիստոն քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագիրը, Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութիւնը եւ մարդու իրաւունքների հարցերը»,- հաղորդել է Ֆինլանդիայի նախագահի գրասենեակը: Տեղեկացնենք, որ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արդէն հանդիպել է նաեւ Ֆինլանդիայի իր գործընկերոջ, Փեկա Հաւիստոյի հետ: 

Երկկողմ յարաբերութիւնների եւ միջազգային ու տարածաշրջանային հարցերի քննարկումը, Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը եւ INSTEX մեխանիզմի վերաբերեալ հարցերը հանդիսանում են Ֆինլանդիայի պաշտօնատարի հետ Իրանի ԱԳՆ ղեկավարի բանակցութիւնների առանցքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։