Երբեւէ թշնամին այսքան չի մօտեցել մեր սեփական տարրերին, ինչպէս վերջին տարիներին: Այս մասին լրատւական յատուկ ծրագրում յայտարարել է Անվտանգութեան նախարար, հոջ. Սէյէդ. Մահմուդ Ալաւին:
«alikonline.ir» - Երբեւէ թշնամին այսքան չի մօտեցել մեր սեփական տարրերին, ինչպէս վերջին տարիներին: Այս մասին լրատւական յատուկ ծրագրում յայտարարել է Անվտանգութեան նախարար, հոջ. Սէյէդ. Մահմուդ Ալաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով նախարարութեան հակահետախուզական աշխատանքներին, նախարարն ասել է. «Երբեւէ թշնամին այդքան չի մօտեցել մեր սեփական տարրերին, ինչպէս վերջին տարիներին: Այնպիսի կենտրոններում ենք լրտեսներ յայտնաբերել, որոնց մասին զեկոյցը զարմանք է պատճառել երկրի ղեկավարութեանը»:
Ըստ նրա՝ Անվտանգութեան նախարարութիւնը, ԶՈՒ-ի հակահետախուզութեան հետ համագործակցութեան շնորհիւ յայտնաբերել եւ ոչնչացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (ԿՀՎ-CIA) լրտեսական ցանցը, որի արդիւնքում ԿՀՎ-ը գործնականում կորցրել է իր բոլոր հնարաւորութիւնները երկրում: