Հա

Քաղաքական

25/08/2019 - 14:00

«Բանակը պատրաստ է ուղեկցել «Ադրիան դարեա»-ին». ծովակալ Սայեարի

Բանակը պատրաստ է ուղեկցել իրանական «Ադրիան դարեա» նաւթային լցանաւին, եթէ այդ մասին յանձնարարական ստանայ երկրի ղեկավարութիւնից:

«alikonline.ir» - Բանակը պատրաստ է ուղեկցել իրանական «Ադրիան դարեա» նաւթային լցանաւին, եթէ այդ մասին յանձնարարական ստանայ երկրի ղեկավարութիւնից: Այս մասին յայտարարել է Բանակի շտաբի պետ, համակարգումների հարցերով հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանարպետութեան բանակը եւ ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցել «Ադրիան դարեա»-ին ցանկացած վայրում, եթէ, անհրաժեշտութեան դէպքում, նման յանձանարարական տրւի երկրի ղեկավարութեան կողմից»,- ասել է ծովակալը՝ յաւելելով. «Ադէնի ծոցում եւ Կարմիր ծովում մենք ուղեկցել ենք աւելի քան 5-6 հազար նաւի՝ ապահովելով դրանց անվտանգութիւնը: Անհրաժեշտութեան դէպքում, կարող ենք ուղեկցել ցանկացած նաւի, ցանկացած վայրում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։