Հա

Քաղաքական

26/08/2019 - 14:30

«Ֆրանսիա վերայցելութեան նպատակը նախորդ հարցերի յաւելեալ քննարկումն էր». Զարիֆ

Չինաստան այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Պեկինի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է Բիարից կատարած իր անակնկալ այցին:

«alikonline.ir» - Չինաստան այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Պեկինի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է Բիարից կատարած իր անակնկալ այցին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ուղեւորութիւնը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրաւէրով էր՝ նպատակ ունենալով շարունակել այն խորհրդակցութիւնները, որոնք տեղի են ունեցել երկու երկրների նախագահների միջեւ վերջին շաբաթների ընթացքում:

Անցած ուրբաթ մենք Փարիզում քննարկեցինք որոշ հարցեր՝ ինչպէս արտաքին գործերի նախարարի, այնպէս էլ Ֆրանսիայի նախագահի հետ, բայց քննարկումների եւս մէկ փուլի անհրաժեշտութիւն կար՝ բանկային եւ նաւթի խնդիրների վերաբերեալ, որոնց համար անհրաժեշտ էր յաւելեալ յստակեցում կամ բանակցութիւններ՝ երկու երկրների փորձագէտների միջեւ»,- ասել է Զարիֆը: Նա նշել է, որ շուրջ 4 ժամ տեւած բանակցութիւնների ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարների, նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի խորհրդականների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։