Հա

Քաղաքական

27/08/2019 - 12:10

«Ռոհանի-Թրամփ հանդիպումը հնարաւոր չէ». Զարիֆը`ԻՌՆԱ-ի հետ զրոյցում

ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Ռոհանի-Թրամփ հանդիպում նախապատրաստելու պատրաստակամութեան մասին յայտարարութեանը: 

«alikonline.ir» - ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Ռոհանի-Թրամփ հանդիպում նախապատրաստելու պատրաստակամութեան մասին յայտարարութեանը: 

«Բիարիցում ասացի, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի վերամիացել «5+1»-ին եւ չի իրագործել Միջուկային գործարքը, Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ որեւէ հանդիպում անհնար է պատկերացնել: Այդ ժամանակ էլ երկկողմ բանակցութիւններ չենք ունենայ»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով. «Այն, որ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պաշտօնատարներն այդ կապակցութեամբ ինչ բանակցութիւններ են ունեցել, դա իրենց է վերաբերում: Բիարիցում ես նշեցի, որ ամերիկացիների հետ հանդիպում տեղի չի ունենայ»: 

«Մենք շատ պարզ հասկացրեցինք, որ ԱՄՆ կառավարութիւնը եւ Թրամփը խախտել են կայացած պայմանաւորւածութիւնները, որոնք հետեւել են երկու երկրների միջեւ երկարատեւ բանակցութիւններին, եւ որ այն, ինչ այժմ անհրաժեշտ է իրականացնել՝ անցեալի պայմանաւորւածութիւնների իրականացումն է, եւ այս առումով մենք դեռ որեւէ յուսադրող ազդանշան չենք տեսնում ԱՄՆ կառավարութեան կողմից»,- յստակեցրել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։