Հա

Քաղաքական

27/08/2019 - 13:10

«Մեր քաղաքականութիւնն աշխարհի հետ լայն ներգրաււածութիւնն է». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի քաղաքականութիւնն աշխարհի հետ լայն ներգրաււածութիւնն է: Այս մասին նա յայատարարել է Բնակարանաշինութեան ազգային գործողութիւնների ծրագրի շրջանակներում, բնակարանաշինութեան մեկնարկի արարողութեան ժամանակ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի քաղաքականութիւնն աշխարհի հետ լայն ներգրաււածութիւնն է: Այս մասին նա յայատարարել է Բնակարանաշինութեան ազգային գործողութիւնների ծրագրի շրջանակներում, բնակարանաշինութեան մեկնարկի արարողութեան ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ արտաքին յարաբերութիւնների հետ կապւած, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը որեւէ փոփոխութիւն չի կրել 12-րդ կառավարութեան գործունէութեան օրօք, նախագահն ասել է. «Աշատանքի առաջին իսկ օրւանից մեր նշանաբանը կառուցողական ներգրաււածութիւնն էր աշխարհի հետ: 11-րդ կառավարութեան օրօք, չորս տարի մենք աշխատեցինք նոյն կարգախօսով: 12-րդ կառավարութեան անցած երկու տարիներն էլ անցել են նոյն կարգախօսով:

Այս կառավարութեան աշխատանքի մեկնարկին յեղափոխութեան առաջնորդը յայտարարեց, որ մեր քաղաքականութիւնն աշխարհի հետ լայն ներգրաււածութիւնն է: Այսինքն՝ յեղափոխութեան առաջնորդը մէկ քայլ առաջ է անցել, քան կառավարութիւնը: Մենք ասում էինք կառուցողական ներգրաււածութիւն, իսկ նա ասում է՝ լայն ներգրաււածութիւն, ուստի մենք առաջնորդւում եքն այդ սկզբունքով»:

Ընդգծելով, որ Իրանը չի ձգտում աշխարհի հետ լարւածութեան, նախագահն  ասել է. «Մեր ցանկութիւնն աշխարհի եւ տարածաշրջանի խաղաղութիւնն է: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների հետ, որոնք բարեկամականեն, եւ բաց են համագործակցութեան համար: Մենք պատրաստ ենք առաջ շարժւել միջազգային բոլոր կանոնակարգերով՝ մեր ազգային անվտանգուեան եւ շահերի շրջանակներում: Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք մի ուղի, որը կոչւում է հզօրացնել Իրանն ու ազգային ուժը»:

Ըստ նրա՝ Իրանի ազգային դոկտրինայի տրամաբանութիւնը կառուցւել է քաղաքական, պաշտպանական, տնտեսական, անվտանգային եւ մշակութային հզօրութեան սկզբունքի վրայ, եւ մնալու է անփոփոխ, իսկ երկիրն էլ շարժւելու է այդ ուղղութեամբ:

«Այն ինչը, որ մենք արել ենք վերջին շաբաթների ընթացքում՝ աշխարհի հետ բանակցութիւններ վարելով, եւ շարունակում ենք նաեւ այսօր, հէնց այդ սկզբունքի վրայ է հիմնւած. Իրանի հզօրացում, ժողովրդի իրաւունքների իրացում, եւ չարամիտներին դիմակայում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Իսլամական յեղափոխութեան բարձր նպատակների իրագործման համար»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների թեմային, նախագահը յստակեցրել է, որ անիմաստ է որեւէ դրական տեղաշարժ ակնկալել, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարւել պատժամիջոցներից եւ չի շտկել իր սխալ քաղաքականութիւնը:

«Դրական զարգացումների բանալին գտնւում է ԱՄՆ-ի ձեռքում:  Եթէ ​​նրանք ցանկանում են աւելի անվտանգ լինել մեր մեծ տարածաշրջանում, եւ ինչպէս պնդում են, ցանկանում են աւելի լաւ յարաբերութիւններ ունենալ մեր տարածաշրջանի երկրների հետ, եւ Իրանից ոչինչ չեն պահանջում, քան այն, որ ատոմային ռումբ չունենայ/ որն ի դէպ, նրանց ցանկութեամբ պայմանաւորւած չէ/, մենք չենք ցանկանում ատոմային ռումբ արտադրել, քանի որ դա մեր կամքն է, եւ մեր պաշտպանական դոկտրինայի պահանջը:

Այդ մտահոգութիւնը փարատւել է, ուրեմն առաջին քայլն արէք: Առանց այդ քայլի այս փականը չի բացւելու, եւ դա Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանւած բոլոր անարդար եւ անօրինական պատժամիջոցների չեղարկումն է: Եթէ նման քայլ կատարեցիք, ապա իրավիճակը կը փոխւի: Մենք միշտ պատրաստ ենք բանակցութիւնների համար, դա գիտի ողջ աշխարհը, մենք ապացուցել ենք դա»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նախագահը նշել է, որ Իրանի դիրքորոշումը պարզ է. եթէ միւս կողմը կատարի իր յանձնառութիւնները, ապա Իրանն էլ կը կատարի իր պարտաւորութիւնները:«Մենք ձգտում ենք խելամիտ կերպով լուծել խնդիրները, եւ հէնց այնպէս լուսանկարւել չենք ցանկանում: Այն, որ որեւէ մէկը ցանկանայ հէնց այնպէս լուսանկարւել Հասան Ռոհանիի հետ, դա բացառւած է: Իհարկէ դա ֆոտոշոպով հնարաւով է, բայց իրականը՝ ոչ, միթէ այն, որ նրանք մի օր հրաժարւեն իրենց անարդար պատժամիջոցներից եւ յարգեն Իրանի ժողովրդի իրաւունքները: Դա արդէն լրիւ նոր իրավիճակ է, եւ կարելի է մտածել այդ մասին՝ առաջնորդւելով մեր ազգային շահերով»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։