Հա

Քաղաքական

28/08/2019 - 12:40

«Կառուցողական քննարկումներ ունեցանք Պարսից Ծոցում լարւածութիւնը նւազեցնելու վերաբերեալ». Զարիֆը՝ Ճապոնիա այցի արդիւնքների մասին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում ամփոփել է Ճապոնիա այցի արդիւնքները: 

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում ամփոփել է Ճապոնիա այցի արդիւնքները: 

Մենք կառուցողական բանակցութիւններ ենք վարել երկկողմանի գերազանց յարաբերութիւնների խթանման, Պարսից ծոցում լարւածութեան նւազեցման եւ Իրանի ժողովրդի շահերի պահպանման վերաբերեալ: Յաջորդ պլան. Մալայզիայում շարունակւում է դիւանագիտական ​​նախաձեռնութիւնը»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: 

Նշենք, որ Ճապոնիայում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է երկրի վարչապետ Շինզօ Աբէյի եւ ԱԳ նախարար Տարօ Կոնոյի հետ: 

Կայացած հանդիպման ընթացքում Զարիֆը ճապոնացի պաշտօնատարների հետ քննարկել է երկկողմ յարաբերությունների, Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին զարգացումների, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագոյն հարցերի, ներառեալ Պարսից ծոցում եւ Մերձաւոր Արեւելքում առկայ պայմանների, ինչպէս նաեւ՝ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Զարիֆի արեւելաասիական ուղեւորութեան վերջին կանգառը Մալայզիան է:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։