Հա

Քաղաքական

28/08/2019 - 14:40

«Մեքն պէտք է շփւենք ու գործակցենք աշխարհի հետ». Նախագահը՝ կառավարութեան նիստի ընթացքում

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է աշխարհի հետ շփումներն ու գործակցութիւնն՝ ընդգծելով ներքին կարողութիւնների իրացման անհրաժեշտութիւնը: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ կառավարութեան հերթական նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է աշխարհի հետ շփումներն ու գործակցութիւնն՝ ընդգծելով ներքին կարողութիւնների իրացման անհրաժեշտութիւնը: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ կառավարութեան հերթական նիստի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք պէտք է օգտագործենք բարեկամական եւ համախոհ երկրների հնարաւորութիւններն արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ հնարաւորինս կրճատենք խնդիրները»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Դժբախտաբար, երբեմն անհաւասարակշիռ մտքեր են արտայայտւում այն մասին, թէ մենք պէտք է անտեսենք ներքին կամ արտաքին ռեսուրսները, այն դէպքում, երբ անձամբ հաւատացած եմ, որ պէտք է օգտագործենք տարբեր ոլորտներում առկայ ներուժը»: 

Նախագահը շեշտելով, որ երկրի հիմնական ուժը կայանում է նրա ներքին կարողութիւնների մէջ, յիշեցրել է. «Իհարկէ, սա չի նշանակում, որ մենք պէտք է մեր աչքերը փակենք արտաքին հնարաւորութիւնների վրայ եւ այլ երկրների հետ չհամագործակցենք: Քանի որ այսօրւայ աշխարհում տարբեր ոլորտները, ներառեալ տնտեսութիւնը, գիտութիւնն ու տեխնոլոգիան եւ արւեստն անհնար է կաղապարել երկրի սահմաններով»: 

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանը պէտք է համագործակցի աշխարհի բոլոր երկրների հետ, բացառութեամբ թշնամական նկրտումներ ունեցող երկրների: 

«Պէտք է շփւենք ու գործակցենք աշխարհի հետ: Բայց ակնյայտ է, որ հիմնական ուշադրութիւնը պէտք է կենտրոնացնենք ներքին կարողութիւնների վրայ, որովհետեւ մեր ողջ հզօրութեան հիմքը երկրի ներսում է»,- ասել է նախագահն՝ ընդգծելով, որ ներքին կարողութիւնների իրացման եւ արտաքին յարաբերութիւնների հաստատման միջեւ չկայ որեւէ հակասութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։