Հա

Քաղաքական

02/09/2019 - 13:50

Ռաբիի. «Իրանը կիրագործի պարտաւորութիւնները. Կողմերի նախանշւած պարտաւորութիւնների իրագործման պարագային»

«Եւրոպայի կողմից՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտւորութիւնների իրագործման պարագային, Իրանը կիրականացնի իր ստանձնած պարտաւորութիւնները»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:

«alikonline.ir» - «Եւրոպայի կողմից՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտւորութիւնների իրագործման պարագային, Իրանը կիրականացնի իր ստանձնած պարտաւորութիւնները»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռաբիին կարեւորել է նախորդ շաբաթւայ ընթացքում տեղի ունեցած Ռոհանի-Մակրոն եւ Զարիֆ-Եւրոպա քննարկումների անցկացումը եւ նշել, որ կողմերի միջեւ հայեացքների նմանութիւն է նկատւում:

Ռաբիին անդրադառնալով ԱԳՆ տեղակալի, Կենտրոնական բանկի եւ նաւթի նախարարութեան ներկայացուցիչների պատւիրակութեան փարիզեան այցին նշել է. «Այցը կատարւել է եւրոպական կողմի պարտաւորութիւնների իրագործման եւ իրանական նաւթի վաճառքի ապահովման քննակումների իրականացման շրջանակում»:

Ըստ Ռաբիի՝ ԱԳ եւ էներգետիկայի նախարարների վեջերս կատարած մոսկովեան այցը վկայում է Իրանի վարած ակտիւ դիւանագիտութեան ընթացքը. «Նրանք ռուսական կողմի հետ կը քննարկեն երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման եւ նախկին պայմանաւորւածութիւնների իրագործման շրջանակները»:

Կառավարութեան խօսնակը պարզաբանել է, որ Իրանի Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի մասին որոշումները կայացւել է, սակայն, դեռեւս նպատակայարմար չի նկատել այդ կապակցութեամբ յայտարարելը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։