Հա

Քաղաքական

04/09/2019 - 08:30

«Նաթանզի միջուկային կենտրոնում դիւերսիայի հնարաւորութիւնը հետաքննւում է»․ ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն արձագանքել է լուրին, համաձայն որի՝ հոլանդական յատուկ ծառայութիւնները կարող են ներքաշւած լինել Stuxnet վիրուսի միջոցով Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ իրականացւած դիւերսիային:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն արձագանքել է լուրին, համաձայն որի՝ հոլանդական յատուկ ծառայութիւնները կարող են ներքաշւած լինել Stuxnet վիրուսի միջոցով Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ իրականացւած դիւերսիային. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Այս լուրը ուշադիր ուսումնասիրւում է ԱԳՆ-ի եւ Հոլանդիայում մեր դեսպանութեան կողմից»,- ասել է Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ յաւելելով. «Այս կապակցութեամբ, այսօր՝ առաւօտեան (երեքշաբթի) ԱԳ նախարարութեան Արեւմտեան Եւորպայի բաժնի պետը հանդիպել է Հոլանդիայի ԱԳ նախարարութեան քաղաքական հարցերով վարչութեան պետի տեղակալի հետ, որը Թեհրանում է նախօրօք ծրագրաւորւած այցով, եւ նրան է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետութեան մտահուգութիւնն ու զգայնութիւնը: Հոլանդական կողմն ասել է, որ խնդիրը կը փոխանցի իր կառավարութեանը»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։