Պաշտօնական այցով Բանգլադեշում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հանդիպել է վարչապետ Շէյխ Հուսէյնէի եւ ԱԳ նախարար Աբդուլղասեմ Աբդալմումենի հետ:
«alikonline.ir» - Պաշտօնական այցով Բանգլադեշում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հանդիպել է վարչապետ Շէյխ Հուսէյնէի եւ ԱԳ նախարար Աբդուլղասեմ Աբդալմումենի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, մահմեդական աշխարհի խնդիրները, տարածաշրջանային խնդիրները եւ մուսուլմանների, այդ թւում՝ Ռոհինգայի եւ Ասամի, ինչպէս նաեւ տարածաշրջանի այլ մահմեդականների իրավիճակը: Զարիֆը վաղը կը մասնակցի Դակայում կայանալիք Հնդկական ովկիանոսի ափի երկրների համագումարի բացման արարողութեանը: