Հա

Քաղաքական

08/09/2019 - 12:30

Քամալւանդի. «Եւրոպան պէտք է փոխի Միջուկային համաձայնագրի իրականացման իր մեթոդները»

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդի «Ալ-Ալամ»-ի հետ զրոյցում յոյս է յայտնել, որ Եւրոպան կը փոխի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների իրականացման մեթոդը, հակառակ դէպքում Թեհրանը աստիճանաբար կը մօտենայ պարտաւորութիւնների կրճատման վերջին փուլին:

«alikonline.ir» - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդի «Ալ-Ալամ»-ի հետ զրոյցում յոյս է յայտնել, որ Եւրոպան կը փոխի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների իրականացման մեթոդը, հակառակ դէպքում Թեհրանը աստիճանաբար կը մօտենայ պարտաւորութիւնների կրճատման վերջին փուլին: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Քամալւանդին անդրադառնալով Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումների երրորդ փուլին նկատել է, որ աստիաճանաբար դրանք սպառւել են եւ մնում է միայն հրաժարւել Ֆորդուի եւ վառելիքին կապւած պարտաւորութիւններից:

Քամալւանդիի համոզմամբ, Գործարքի կապակցութեամբ Իրանի յստակ գործողութիւններն եւրոպային փաստեց Թեհրանի վճռական մտադրութիւնների մասին:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակը կարծում է, որ արդէն հասել է ժամանակը, որ Եւրոպան հրաժարւի կասկածներից եւ գործնական քայլեր ձեռնարկի փրկելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Քամալւանդին նշել է, որ համաձայնագրի բոլոր կողմերի ստանձնած պարտաւորութիւնների իրականացման պարագային Իրանը կը վերադառնայ նախանշւած պարտաւորութիւնների իրականացմանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։