Հա

Քաղաքական

17/09/2019 - 14:30

««Թալիբան» խմբաւորման ներկայացուցչական պատւիրակութիւնն այցելել է Իրան». ԱԳՆ խօսնակը հաստետց

ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին հաստատել է «Թալիբան» խմբաւորման Իրան այցելութեան մասին լուրը:

«alikonline.ir» - ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին հաստատել է «Թալիբան» խմբաւորման Իրան այցելութեան մասին լուրը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն Աֆղանստանի շուրջ վերջին զարգացումների քննարկումների իրականացման շրջանակում, վերջերս բանակցութիւններ է վարել «Թալիբան» խմբաւորման քաղաքական պատւիրակութեան հետ, որոնք ժամանել են Իրան»,- տեղեկացրել է Մուսաւին պարզաբանելով որ՝ Իրանն Աֆղանստանի շուրջ զարգացումների վերաբերեալ քննարկումները իրականացնում է բոլոր կողմերի հետ:

Յիշեցնենք, որ Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախորդ տարի այցելեց Աֆղանստան, որին յաջորդեց Աֆղանստանի «Թալիբան» խմբաւորման պատւիրակութեան այցն Իրան:

Յիշեցնենք նաեւ, որ Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Աֆղանստանի բարձրաստիճան պաշտօնեանների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ Աֆղանստանում անվտանգութեան խնդիրների կարգաւորման նպատակով Իրանը շարունակելու է «Թալիբան» խմբաւորման հետ երկխօսութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։