Հա

Քաղաքական

18/09/2019 - 12:50

«Իրանը փռշտաց, ձեր նաւթի արտահանման կէսը դադարեց». Քուվէյթի նաւթի նախարարը՝ սաուդացիներին

Քուվէյթի նաւթի նախարար Նսաեր ալ-Դուվայլէն Սաուդական Արաբիային կոչ է արել չվստահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եւ չներքաշւել Իրանի հետ ռազմական հակամարտութեան մէջ:

«alikonline.ir» - Քուվէյթի նաւթի նախարար Նսաեր ալ-Դուվայլէն Սաուդական Արաբիային կոչ է արել չվստահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եւ չներքաշւել Իրանի հետ ռազմական հակամարտութեան մէջ:

«Իրանը փռշտաց, ձեր նաւթի արտահանման կէսը դադարեց: Ինչպէ՞ս էք ուզում պատերազմել Իրանի դէմ: Ոմանք իմ այս խօսքերը կարող են դաւաճանութիւն անւանել, իսկ ոմանք էլ կասեն, թէ դա զղջում է, քանի որ ճշմարտութիւնը դառն է: Հզօր թշնամու հետ կռւելն ինքնասպանութիւն է: Մի՛ հաստատէք Թրամփին, քանի որ պատերազմի դէպքում նաւթի հետքն անգամ չի մնայ, եւ մենք կը վերադառնանք անապատաբնակութեան շրջան»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Քուվէյթի նաւթի նախարարը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։