Հա

Քաղաքական

19/09/2019 - 12:50

«Պայքարելը, ժողովրդի հետ լինելը, ժողովրդի դժւարութիւններից պակսեցնելը համարւում է թշնամուն յաղթելու բանալին». Գեներալ Սալամի

«Պայքարը, ժողովրդի հետ լինելը, ժողովրդի դժւարութիւններից պակսացնելը համարւում է թշնամուն յաղթելու բանալին»,- այս մասին այսօր սեպտեմբերի 19-ին Հիւսիսային Խորասանի գիւղական համայնքների զարգացման նախագծի բացման ժամանակ նշել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին:

«alikonline.ir» - «Պայքարելը, ժողովրդի հետ լինելը, ժողովրդի դժւարութիւններից պակսեցնելը համարւում է թշնամուն յաղթելու բանալին»,- այս մասին այսօր սեպտեմբերի 19-ին Հիւսիսային Խորասանի գիւղական համայնքների զարգացման նախագծի բացման ժամանակ նշել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ պահակազօրի հրամանատարի՝ թշնամին այսօր ընդիմանում է Իրանի ժողովրդի ազգային պայքարի եւ շենացման գործողութիւնների իրականացմանն ուղղւած քայլերի համար:

Գեներալ Սալամիի համոզմամբ. «Թշնամին այսօրւայ դրութեամբ ցանկանում է երկրում սերմանել աղքատութիւն եւ զրկանք, ինչի իրագործման դէմ մենք պայքարում ենք»:

Պահակազօրը հրամանտարը անդրադառնալով Ւսլ. յեղափոխութեան առաջնորդի՝ ժողովրդի կենցաղային իրավիճակի բարելաւմանն ուղղւած շեշտադրումներին յստակեցրել է, որ երկրի ուժային եւ ընդհանրապէս ամբողջ կառոյցները աշխատում են այդ ուղղութեամբ:

Նա յստակեցրել է, որ Իրանը թշնամու դէմ փակել է ներխուժման ցանկացած ճանապարհ եւ բոլոր սահմաններում եւ Բասիջի ուժայինները եւ պահակազօրը եւ թէ բոլոր զինւորները հետեւում են ժողովրդի անվտանգութեան ապահովմանը. «Մենք կը դիմակայենք Իրանի դէմ ցանկացած գործողութեան եւ մեր ինքնապաշտպանական գործողութիւնները հեղինակի հզօրութեամբ պայմանաւորւած չեն լինի»,- ընդգծել է պահակազօրի հրամանատարը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։