Հա

Քաղաքական

22/09/2019 - 11:50

ԶՈՒ-ն ցուցադրել է «Քաման 12» ԱԹՍ-ն եւ «Բաւար 373» ՀՕՊ-ը

Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած զինւորական շքերթի ընթացքում ԶՈՒ-ն երկայացրել է հայրենական արտադրութեան «Քաման 12» ԱԹՍ-ն ու «Բաւար 373» ՀՕՊ-ը:

«alikonline.ir» - Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած զինւորական շքերթի ընթացքում ԶՈՒ-ն երկայացրել է հայրենական արտադրութեան «Քաման 12» անօդաչու թռչող սարքն ու «Բաւար 373» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Քաման 12» ԱԹՍ-ն իրանական արտադրութեան նոր սերունդի դրոնների վերջին ներկայացուցիչն է: Նրա գործողութեան շառաւիղը 1000 կմ. է: Այն կարող է տեղափոխել մինչեւ 100 կգ. պայթուցիկ նիւթ, եւ թռչել ժամում 160 կմ. արագութեամբ:

«Բաւար 373» ՀՕՊ-ը կարող է թիրախներ խոցել մինչեւ 27 կմ. բարձրութեամբ: Գործողութեան շառաւիղը 200 կմ. է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։