Հա

Քաղաքական

24/09/2019 - 14:15

«Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնի». Զարիֆը՝ CNN-ի հետ զրոյցում

ՕԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հաւաստիացրել է, որ Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնի՝ ընգծելով, սակայն, որ ցանկացած ագրեսիայի դէպքում, Իրանը ողջ հզօրութեամբ կը պաշտպանւի: Այս մասին նա յայտարարել է ամերիկեան CNN հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Քրիստիան Ամանփուրին տւած բացառիկ հարցազրոյցում:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հաւաստիացրել է, որ Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնի՝ ընգծելով, սակայն, որ ցանկացած ագրեսիայի դէպքում, Իրանը ողջ հզօրութեամբ կը պաշտպանւի: Այս մասին նա յայտարարել է ամերիկեան CNN հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Քրիստիան Ամանփուրին տւած բացառիկ հարցազրոյցում:

«Մնեք բազմիցս ասել ենք, եւ նոյնիսկ ԱՄՆ-ին ուղղւած նոտայում նշել ենք, որ եթէ Միացեալ Նահանգները պատերազմ նախաձեռնի, ապա դրա աւարտողը միանշանակ ինքը չի լինելու»,- ասել է Զարիֆը՝ պատասխանելով Իրանին ուղղւած ԱՄՆ սպառնալիքների մասին հարցին:

«ԱՄՆ-ը սպառնում է Իրանին ռազմական ուժով, որովհետեւ դա ԱՄՆ սովորութիւնն է ասել, որ բոլոր ռազմական տարբերակները սեղանի վրայ են: Բայց ես ձեզ խոստանում եմ, որ եթէ յարձակման ենթարկւենք, կը պաշտպանւենք, եւ դա բոլորովին էլ սահմանափակ պատերազմ չի լինելու»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով. «Պատերազմից խուսափելը դիւանագէտների գործն է, եւ ես էլ եմ այդպէս վարւում»:

Պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ հարցին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Եթէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջօրէն է վերաբերւում Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթին, եւ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից Իրանի միջուկային օբիեկտների մշտական ստուգումներին, ապա Կոնգրեսի միջոցով ընդմիշտ կը չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները»:

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հնարաւոր հանդիպման մասին հարցին ի պատասխան, Զարիֆը նշել է, որ դա կախւած է այն բանից, թէ ԱՄՆ նախագահը կը կատարի անհարժեշտ քայլերը, թէ՞ ոչ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։