Հա

Քաղաքական

25/09/2019 - 13:20

«Նախքան այդ պէտք է վերականգնւի վստահութիւնը». Ռոհանին՝ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների մասին

Իրանի եւ ԱՄՆ-ի ժողովրդների աւելի բարձր նպատակներին հասնելու համար, նախ անհրաժեշտ է վերականգնել վստահութիւնը: Այս մասին ամերիկեան Fox News հեռուստաընկերութեան տւած բացառիկ հարցազրոյցում նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանի եւ ԱՄՆ-ի ժողովրդների աւելի բարձր նպատակներին հասնելու համար, նախ անհրաժեշտ է վերականգնել վստահութիւնը: Այս մասին ամերիկեան Fox News հեռուստաընկերութեան տւած բացառիկ հարցազրոյցում նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«ԱՄՆ կառավարութիւնը կորցրել է իր նկատմամբ վստահութիւնը՝ դորս գալով Միջուկային գործարքից, եւ Իրանի ժողովրդի դէմ նոյնիսիկ դեղամիջոցների մասով պատժամիջոցներ սահմանելով, եւ եթէ այժմ շահագրգիռ է բանակցութիւններ սկսելու հարցով, անհրաժեշտ է որպէսզի ճնշումների դադարեցման միջոցով վստահութիւն ստեղծի»,- ասել է նախագահը:

Հարցին, թէ արդեօք ակնկալում է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում հանդիպել նախագահ Թրամփին, դոկտ. Ռոհանին պատասխանել է. «Եթէ մենք ձգտում ենք ի շահ երկու երկրների ու ժողովուրդների աւելի բարձր նպատակների հասնել, ապա հանդիպումը պէտք է նախապէս ծրագրւած լինի, եւ բանակցութիւնները պէտք է անցկացւեն յստակ օրակարգի հիման վրայ»:

ԱՄՆ գալիք նախագահական ընտրութիւնների մասին հարցին ի պատասխան, Հանրապետութեան նախագահաը նշել է, որ Իրանի համար միեւնոյնն է՝ ԱՄՆ յաջորդ նախագահը որ կուսակցութեանը կը պատկանի, ըստ նրա՝ կարեւորն ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարումն է:

«Մեզ համար նշանակութիւն չունի՝ ԱՄՆ նախագահը դեմոկրատ է, թէ հանրապետական: Դա ԱՄՆ-ի եւ նրա ժողովրդի իրաւունքն է՝ ում ընտրել: Մենք խօսում ենք այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է կատարի իր պարտաւորութիւնները»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Դա ԱՄՆ կառավարութիւնն է, որ յանձնառութիւն է ստանձնել Միջուկային գործարքով, այլ ոչ թէ Դեմոկրատական կուսակցութիւնը: Մենք ԱՄՆ-ում ցանկանում ենք մէկին, ով իր խօսքին հաւատարիմ է, եւ չի խախտում իր խոստումը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։