Հա

Քաղաքական

06/10/2019 - 12:20

Զարիֆ. «Իրանի ԵԱՏՄ անդամակցելը բացառիկ հնարաւորութիւններ է ստեղծում երկրի համար»

Այսօր հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ներկայացաւ Իսլ. խորհրդարան պատասխանելու մի քանի պատգամաւորների հարցերին:

«alikonline.ir» - Այսօր հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ներկայացաւ Իսլ. խորհրդարան պատասխանելու խորհրդարանականների հարցերին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը անդրադառնալով հարցմանը թէ, որոնք են եղել իր ղեկավարած գերատեսչութեան երկրի տնտեսութեան զարգացմանն ուղղւած առանցքային գործողութիւնները նա պատասխանեց. «Տնտեսութեան զարգացումը համարւում է ԱԳ նախարարութեան արտաքին քաղաքական կարեւորագոյն առաջնահերթութիւններից եւ մեր գրեթէ բոլոր գործողութիւնների առանցքում հէնց երկրի տնտեսական զարգացումն է»:

Պարզաբանելով ԱԳ նախարարութեան տնտեսութեան զարգացմանն ուղղւած ամենատարբեր գործողութիւնների իրականացման շրջանակները նախարար Զարիֆը նշել է որ՝ գերատեսչութեան տնտեսա-դիւանագիտական հարցերով տեղակալի գործողութիւնների հիմքում ընկած է երկրի տնտեսութեան զարգացումը հարթացնող գործողութիւնների իրականցումը. «Մեր գործողութիւններն իրականացւում են տնտեսութեան զարգացումը հարթեցնելու այլ ոչ այն ղեկավարելու շրջանակում»:

Նոյն գերատեսչութեան դիւանագիտական հարցերով տեղակալի ինստիտուտի  պատասխանատւութիւնները ներկայացնելով ԱԳ նախարար Զարիֆը նշեց. «Տնտեսական յարաբերութիւնների համադրման գործողութիւններն իրականացւում է հէնց տնտեսա-դիւանագիտական ինստիտուտի աշխատանքների շրջանակում»,- նա նաեւ յաւելեց որ՝ նրանք պարբերապար նիստեր են գումարում եւ համադրութիւններ իրականացնում ամենատարբեր երկրների հետ տնտեսական յարաբերութիւնների ձեւաւորման շրջանակում:

Ըստ նախարար Զարիֆի նրանց գործողութիւնների շրջանակում է նաեւ տարբեր երկրների դեսպանութիւնների հետ տնտեսական տեղեկութիւնների եւ համագործակցութիւնների փոխանակումն ու ընդլայնումը:

«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը յատուկ կարեւորում է երկրի համընդհանուր համայնքային զարգացմանն ուղղւած քայլերի իրականացումը»,- շեշտել է Զարիֆը յաւելելով որ՝ ԱԳ նախարարութիւնը հնարաւորութիւններ է ստեղծում օտար երկրներում բնակւող իրանցի կապիտալների ներդրումների խթանման համար:

Նախարար Զարիֆը կարեւորելով ԵԱՏՄ-ի Երեւանում կայացած նիստին Նախագահ Ռոհանիի մասնակցութիւնը՝ անդրադարձել է Իրանի ԵԱՏՄ-ի անդամակցութեանը՝ նկատելով, որ այն իրականացւել է հէնց Իսլ. խորհրդարանի ջանքերով, ինչը Մոհամմադ Ջաւադ Զարիֆը որակել է կարեւոր քայլ Իրանի կողմից իր հարեւանների, որպէս երկրի առեւտրա-տնտեսական զարգացումն ապահովւող աստպեկտի ակտիւ ներգրաւածութեան ապահովման շրջանակում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։