Հա

Քաղաքական

13/10/2019 - 14:40

Այաթ. Խամենէի. «Իսլ. պահակազօրը երկրի ներսում եւ դրսում վայելում է արժանապատւութիւն»

«ԱՄՆ-ի Իսլ. պահակազօրի դէմ ուղղւած թշնամական գործողութիւններն էլ աւելի բարձրացրեց պահակազօրի վարկանիշն ու արժանապատւութիւնը»,- այս մասին այսօր հոկտեմբերի 13-ին՝ «Էմամ Հոսէյն» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

«alikonline.ir» - «ԱՄՆ-ի Իսլ. պահակազօրի դէմ ուղղւած թշնամական գործողութիւններն էլ աւելի բարձրացրեց պահակազօրի վարկանիշն ու արժանապատւութիւնը»,- այս մասին այսօր հոկտեմբերի 13-ին՝ «Էմամ Հոսէյն» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի՝ Պահակազօրն ամբողջ աշխարհում վայելում է բարձր հեղինակութիւն: «Եւ երկրի ներսում եւ թէ դրսում Պահակազօրը վայելում է բարձր համակրանք եւ հեղինակութիւն»,- շեշտել է նա:

Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին համոզւած է, որ հակառակորդի թշնամական գործողութիւնները նպաստել է Իսլ. պահակազօրի հեղինակութեան եւ արժանապատւութեան բարձրացմանը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը անդրադառնալով Պահակազօրի ամենատարբեր ոլորտներում ինքնաբաւութեան կարեւորութեանը, շեշտել է ռազմական տեխնիկաների եւ տեղեկատւական ոլորտում զարգացմանը, ընդգծելով դրանց ինքնաբաւ արտադրութեան անհրաժեշտութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։