Հա

Քաղաքական

13/10/2019 - 14:50

Դոկտ. Հասան Ռոհանի. «Համարժէք կարձագանքենք բարի կամքի դրսեւորումներին»

Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Պակիստանի վարչապետի երկկողմ պաշտօնական բանակցութիւնների աւարտից յետոյ տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Պակիստանի վարչապետի երկկողմ պաշտօնական բանակցութիւնների աւարտից յետոյ տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների ղեկավարները հանդէս են եկել մամուլի համար յայտարարութիւններով: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Հասան Ռոհանին իր գոհունակութիւնն է յայտնել Էմրան Խանի հետ բանակցութիւններից նշելով, որ քննարկումներն իրականացել է տարածաշրջանային անվտանգութեան ապահովման շրջանակում, Նախագահի խօսքով՝ Պակիստանի վարչապետը այդ կապակցութեամբ ունէր որոշակի շեշադրումներ, որոնց հետ Իրանն նոյնպէս համակարծիք է:

Ըստ՝ Հանրապետութեան նախագահի, երկու կողմերը համաձայն են, որ տարածաշրջանային էսկալացիայի դադարեցման եւ խաղաղութեան հաստատման համար անհրաժեշտ է վերջ տալ Եմէնում պատերազմական գործողութիւններին եւ եմէնցի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար օգնութիւններ տրամադրել:

«Երկու երկրներն էլ համոզւած են, որ տարածաշրջանային հիմնախնդիրները կը լուծւեն, միայն դիւանագիտական ճանապարհով եւ ոչ թէ պատերազմական»,- շեշտել է Նախագահ Ռոհանին:

Երկրի նախագահի խօսքով՝ նա իր պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է Սիոնիստական ռեժիմի ջանքերն ուղղւած տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերի աւելացմանը եւ պարզաբանել, որ կողմերի քննարկման թեմաներից է եղել, նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի հակաիրանական գործողութիւնները:

Նախագահը, Էմրան Խանի հետ բանակցութիւնների ժամանակ նրան ներկայացրել է ԱՄՆ-ի Իրանին տնտեսական ահաբեկչութեան ենթարկելու ջանքերի եւ Միջուկային գործարքի վերականգման տեսլականի շրջանակները:

Վերջում Նախագահ Ռոհանին մէկ անգամ եւս ողջունել է Պակիստանցի իր գործընկերոջ Իրան կատարած այցը, ողջունելով տարածաշրջանային երկրների հէնց տարածաշրջանում խաղաղութեան ապահովման ջանքերը:

Յիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, պաշտօնական այցով Իրան է ժամանել Պակիստանի վարչապետ Էմրան Խանը:

Նրա այցի շրջանակում նախատեսւում է նաեւ հանդիպում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։