Հա

Քաղաքական

14/10/2019 - 09:30

Շամխանի. «Մերձաւոր Արեւելքն առանց ԱՄՆ-ի աւելի անվտանգ է»

ԱՄՆ իշխանութիւնները գիտակցել են, որ աշխարհի գերտէրութիւնը էլ չեն համարւում եւ վերադարձ դէպի երբեմնի վերելքային ժամանակաշրջան անհնար եւ անձեռմխելի է», այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«alikonline.ir» - «ԱՄՆ իշխանութիւնները գիտակցել են, որ աշխարհի գերտէրութիւնը էլ չեն համարւում եւ վերադարձ դէպի երբեմնի վերելքային ժամանակաշրջան անհնար եւ անձեռմխելի է», այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից նախորդ ամիսների արտայայտութիւնները եւ խոստովանութիւնները վկայում է Մերձաւոր Արեւելքում, նրանց իրականացրած գործողութիւնների «յիմարութիւն» լինելու մասին, ինչի կապակցութեամբ նախկինում նրանք լռում էին:

ԱՄՆ իշխանութիւններն այսօր հասկացել են, որ չունեն գերտէրութիւն լինելու միջոցներ եւ իրենց երբեմնի վերելքային ժամանակաշրջանը վերականգնելն անհնար է եւ իրենց բոլոր գործողութիւններն, այդ թւում «Դարի գործարք», «Եմէնի պատերազմ» եւ ուրիշ այլ գործողութիւններ ձախողւել են:

Այդ երկրի իշխանութիւնների խոստովանութիւններից տարածաշրջանային երկրներն գիտակցել են, որ Մերձաւոր Արեւելքն առանց ԱՄՆ-ի աւելի ապահով է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։